ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ

Բարի գալուստ! Այս ֆորումում քննարկվում է Անձնական ԻնքնաԿատարելագործման վերաբերյալ թեմաներ: Խորհուրդ չի տրվում մինչև 18 տարեկան անձանց մուտքը: Ֆուրումի հիմնական բաժինները հյուրերի համար անտեսանելի են:
Текущее время: 17 сен 2014, 17:30

Часовой пояс: UTC + 4 часа




Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 3 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: ԵԹԵՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
Новое сообщениеДобавлено: 16 янв 2010, 16:11 
Не в сети
Սուպերմոդերատոր
Аватара пользователя

Зарегистрирован: 21 ноя 2009, 15:07
Сообщений: 185
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
11 раз в 11 сообщениях
Очков репутации: 49

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ԵԹԵՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Մեր ՄԱՐԴԿԱՅԻՆ ՕՐԳԱՆԻԶՄԸ բաժնում ասվել է արդեն,որ մարդկային օրգանիզմը կառուցված է 13 ծրագրով, իսկ մենք ծանոթացել ենք միայն 4-ի հետ: Դրանցից առաջինը ֆիզիկական մարմինն է, որը ծառայում է որպես կացարան մյուս մարմինների համար, երկրորդը` եթերային մարմինը, որի մասին այստեղ ավելի մանրամասն կխոսվի,երրորդ ծրագիրն իրականացնում է աստեղային մարմինը,որը համարվում է երկրորդ գերզգայուն աշխարհ, որը կատարյալ ներքին աշխարհն է:Չորրորդ ծրագիրն իրականացնում է մտածողության մարմինը, որի արտացոլումը մարդու մոտ կատարվում է մտածողության անդրադարձման եթերի միջոցով:

Եթերային մարմինը իրենից ներկայացնում է ֆիզիկական մարմնի ճիշտ կրկնօրինակը, բայց կառուցված է շատ նուրբ տարրերից, ինչը կարելի է տեսնել, երբ այն հեռանում է մեռնող մարդուց, և մարդը դառնում է դիակ: Ես այն տեսել եմ, երբ հայրս մահամերձ էր, ինձ մոտեցրին հորս, և ես տեսա, թե որքան դանդաղ էր այն հեռանում, և երբ հասել էր ճակատի մոտ, ես նոր միայն հասկացա, որ հայրս մեռնում է, ճչացի, և ինձ հեռացրին:Ես այդ ժամանակ շատ բան չէի հասկանում, չնայած արդեն քսան տարեկան էի:

Եթերային մարմինն անվանում են նաև տարերքի մարմին, քանի որ նրա ողջ գործունեությունը կապված է հողի, ջրի, օդի և կրակի հետ:

Ֆիզիկական մարմնի կառուցվածքը բոլորը գիտեն, ուստի չարժե այդ մասին խոսել:

Եթերային մարմնի ծրագիրը բաժանվում է 7 ենթածրագրերի,որոնք իրականացնում են օրգանիզմի շատ կարևոր ֆունկցիաներ:


Այդ 7 ենթածրագրերն են.

1. էլեկտրական եթերի գործունեությունը,
2. կենսական էներգիայի գործունությունը,
3. լուսային եթերի գործունեությունը,
4. մտքի անդրադարձման եթերի գործունեությունը,
5. ֆիզիկական վիճակի ռիթմի ապահովումը,
6. զգայական վիճակի ռիթմի ապահովումը,
7. մտածողության վիճակի ռիթմի ապահովումը
:
Դիտարկենք դրանք առանձին-առանձին:

1. Էլեկտրական եթերի գործունեությունը
Էլեկտրական եթերը գործում է երկու բևեռով` դրական և բացասական: Այն իր դրական բևեռով շրջապատից ձգում, բերում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է օրգանիզմին, իսկ իր բացասական բևեռով օրգանիզմից դուրս է մղում այն ամենը, ինչն արդեն պետք չէ օրգանիզմին:

2. Կենսական էներգիայի եթերի գործունեությունը
Կենսական էներգիան օրգանիզմը ստանում է հիմնականում Արեգակից, ինչպես նաև օդից, ջրից, սննդից, որոնցով կարողանում է ապահովել օրգանիզմի գործունեությունը: Այն կենտրոնը, որն իրականացնում է այդ գործունեությունը, տեղադրված է կանանց և տղամարդկանց սեռական գեղձերի շրջանում: Այն նույնպես գործում է դրական և բացասական բևեռներով. դրական բևեռով` տղամարդու մոտ, իսկ բացասական բևեռով` կանանց մոտ:

Բացասական բևեռի գործունեությունը հատկապես եռանդուն է գործում հղիության ընթացքում: Բեղմնավորումից հետո օրգանիզմում նոր եռանդուն գործունեություն է սկսում նաև դրական բևեռը` ապահովելու համար նոր ստեղծվող էակի կենսունակությունը: Երեխայի ծնվելուց հետո կրկին բացասական բևեռի գործունեությունն ավելի եռանդուն է դառնում: Կենսական (պրանա) եթերի բացասական բևեռը իր շրջապատից ձգում, բերում է այն ամենը, ինչն անրաժեշտ է նոր ստեղծվող մարմինը կառուցելու համար: Մինչ բեղմնավորումը տղամարդու սերմերում ծավալվում է վերամշակման աշխատանք, որով սերմը նախապատրաստվում է նոր ձևի արտադրությանը: Այդ պատճառով տղամարդու մոտ բացասական բևեռի գործունեությունը ժամանակավորապես ավելի եռանդուն է դառնում, հետո նորից վերադառնում իր նախկին վիճակին, և դրական բևեռն է ավելի եռանդուն դառնում: Կենսական էներգիան կարող է կատարել նաև օրգանիզմում վերականգնման աշխատանք: Եթե մարդկային ես-ը ի վիճակի լինի ղեկավարել իր ֆիզիկական մարմինը և ոչ թե դառնալ նրա հլու կամակատարը, ապա հիվանդությունը չի հաղթի մարմնին: Մարդուն պետք է նախ իրեն ենթարկել իր շնչառությունը, որով կկարողանա իր օրգանիզմն ապահովել անհրաժեշտ էներգիայով, հետո որոշ ժամանակ կենտրոնացնել իր միտքը միևնույն առարկայի կամ երևույթի վրա, ապա միավորել շնչառությունն ու կենտրոնացած ուշադրությունն այնպես, որ նրանք միաժամանակ գործեն իրար զուգահեռ:

Եթե մարդն իր կենտրոնացած ուշադրությունն ուղղի դեպի հիվանդ օրգանը, որպեսզի այդ օրգանի վերականգնման աշխատանքները կատարվեն կենսական էներգիայի միջոցով, ապա այդ տեղի կունենա, և դուք կնկատեք արդյունքը: Մոտեցրե՛ք իրար ձեր ձեռքերի ափերը, բայց մի՛ կպցրեք իրար, թողե՛ք նրանց միջև շատ նեղ շերտ և մտածե՛ք, որ կենսական էներգիան աջ ձեռքից դրական բևեռով, իսկ ձախ ձեռքից բացասական բևեռով միավորվում են, և դուք ձեր ձեռքերի միջև կզգաք այն կրակները, որոնք կենսական էներգիա են անվանվում:Կան մարդիկ, որոնք էներգիայի ավելցուկ ունեն, որը կարող են տալ հիվանդին կամ դնել ձեռքը ցավացող օրգանի վրա, պահել որոշ ժամանակ, և կենսական էներգիան կվերանորոգի վնասված օրգանը կամ մասը:

Ջուրը, հեղուկը հեշտությամբ է կլանում կենսական էներգիան, և կարելի է տալ խմելու հիվանդին` նրա օրգանիզմի վերականգնման աշխատանքները կատարելու նպատակով: Պետք է մտածել այսպես. "Ես սրտանց ցանկանում եմ, որ հիվանդի ստամոքսի վերանորոգումը դուք կատարեք շատ կարճ ժամկետում, դուք այդ կարող եք և կանեք":Եթե ձեր էներգիան դուք տալիս եք ջրին, պատկերացրեք նաև հիվանդի կերպարը, որպեսզի կենսական էներգիան ճիշտ ինֆորմացիա ստանա, ճիշտ կատարի ստացված ծրագիրը: Կենսական էներգիան կարելի է տալ ծծանին, անձեռոցիկին, որոնք հեշտ կլանող թուղթ են, դրանք պետք է դնել մկնատամի, փսորիազի, էկզեմայի վրա, և կտեսնեք տարբերությունը:
Թուղթը պահե՛ք ձեր երկու ձեռքերի ափերի միջև, մոտեցրե՛ք ձեր բերանին և նրա վրա խոսեք, ասե՛ք, որ շատ եք ուզում, որ մաքրվի մաշկը, որը ձեզ խիստ անհանգստացնում է: Խոսելիս մի՛ խնդրեք, այլ համոզե՛ք, հորդորե՛ք, ինչպես երեխայի հետ խոսելիս: Խնդրել միայն կարելի է սրտին, որ լավ աշխատի:
Կենսական էներգիան շատ մեծ կիրառություն ունի, միայն անհրաժեշտ է փորձել, մտածել աշխատել, այն օգտակար ծառայության մեջ դնել:

Էլյա Հովհաննիսյանի " Ճակատագրի ծածկագրերը" շարքի "Հանուն առողջության" գրքից

Շարունակելի ...


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵԹԵՐԱՅԻ ՄԱՐՄԻՆ
Новое сообщениеДобавлено: 18 янв 2010, 13:44 
Не в сети
Սուպերմոդերատոր
Аватара пользователя

Зарегистрирован: 21 ноя 2009, 15:07
Сообщений: 185
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
11 раз в 11 сообщениях
Очков репутации: 49

Добавить очки репутацииУменьшить очки репутации
3. Լուսային եթերի գործունեությունը

Լուսային եթերը հանդիսանում է տիեզերական շատ ճառագայթումների ուղեկցողը: Այն աստեղային աշխարհի լույսը հասցնում է եթերային մարմնին և մտնում փոխներգործության մեջ ֆիզիկական ծրագրի ատոմների հետ: Եթերային լույսը նշանակալի չափով ազդում է մարդու զգայարանների վրա` մի կողմից մարմնական զգացումներից ստացված տեղեկությունների, մյուս կողմից` աստեղային աշխարհից ստացված ավելի բարձր մակարդակի զգացումների միավորման շնորհիվ: Լուսային եթերը հանդիսանում է "կամքի զգայական համակարգի" ուղեկցողը, այդ պատճառով այն անվանում են նաև զգայական եթեր, սակայն նրան չպետք է շփոթել զգացումների ծրագրի և աստեղային ծրագրի հետ:

Լուսային եթերը մարդու զգայական բնության վրա ներգործում է զգայական կենտրոնի միջոցով, ինչը բոլորիս հայտնի արևահյուսակն է, որից այն անմիջապես մտնում է սրտի կենտրոն: Լուսային եթերն իրականում ընդունվում է լյարդի վերին մասով, որը տեղադրված է արևահյուսակի տիրույթում: Այն գտնվում է անընդհատ հաստատուն շարժման մեջ, ճառագայթում է վառ գույներ և հանդիսանում է ավելի բարձրագույն էներգիայի գործունեություն: Դա կունդալինի այն հզոր ուժն է, որը պահպանում է մեր ֆիզիկական ձևը: Այդ ձևը պահպանող ֆունկցիայի ուժն անվանում են "աշխարհի մայր":

Լուսային եթերը նույնպես գործում է երկու բևեռով. այն իր դրական բևեռով ջերմություն է ստեղծում արյան մեջ, որն արտահայտվում է միայն մարդու և բարձրակարգ կենդանիների մոտ: Դրական բևեռի գործունեությունը անվանում են յան ուժերի գործունեություն կամ տղամարդկային սկիզբ: Լուսային եթերի բացասական բևեռը մարդու և կենդանիների մոտ փոփոխում է արյան ջերմությունը` նրան սառնություն հաղորդելով: Այդ բացասական ուժերն անվանում են նաև ինուժեր կամ իգական սկիզբ:

Միևնույն ժամանակ ոչ միայն մեր օրգանիզմում, այլև ողջ տիեզերքում ընթանում է միակության և հակադրության ին-յան օրենքը, ինչը պայքար է հավասարակշռության համար: Առողջության հետ խորը կապի մեջ գտնվող այդ բնական պայքարը մարդիկ չեն նկատում և իրենց օրգանիզմին խանգարող ուժեր մատուցելով, սխալ սնվելով և սխալ կենցաղով բարդացնում են օրգանիզմի աշխատանքը, բնական վիճակը փոփոխության ենթարկում, վնասում առողջությունը:

Քանի որ մեր որոշ օրգաններ ին են, իսկ որոշ օրգաններ` յան, ուստի պետք է հավասարակշռել ողջ օրգանիզմը: Օրինակ` երիկամը, որը ին օրգան է համարվում, կարող է հիվանդանալ չափազանց ին սննդամթերք ստանալուց և ոչ անհրաժեշտ քանակով յան ստանալուց, իսկ եթե օրգանիզմը հավասարակշռված լինի, առանձին օրգանների աշխատանքն օրգանիզմն ինքը կկանոնավորի: Քանի որ օրգանիզմը միշտ յանի կամ ինի պակաս ունի, ապա առաջանում են հիվանդագին երևույթներ: Այն սխալ կարծիքն է տարածված, որ կանանց գիրանալու պատճառը քաղցրի չարաշահումն է, սակայն հաճախ քաղցրի սահմանափակումից ավելի են գիրանում, ինչը վկայում է այն մասին, որ կնոջ մոտ սկսում են գերազանցել յան ուժերը ինի փոխարեն: Կինը, որպես կին, դադարում է հանդես գալ, ձեռք է բերում տղամարդկային հատկություններ, մարմնի վրա և ամենուրեք շատանում են մազերը, կոպտանում է ձայնը, կորցնում է կանացի մեղմությունն ու քնքշությունը: Նման վիճակի ենթակա կլինի նաև տղամարդը, ձեռք կբերի կանացի հատկություններ, եթե ունենա ինի ավելցուկ:

Ին-յան ուժերի հավասարակշռության խախտումը պատճառ է դառնում նաև բազմաթիվ հիվանդությունների, որոնք կարելի է շտկել սննդի միջոցով: Նշանակում է մարդն այդ ուժերն այնպես պետք է հավասարակշռի, որ լավ առողջությունն ու իր բնական վիճակն ապահովի: Բոլոր դեպքերում ավելի լավ է, որ տղամարդու մոտ լինի յանի որոշ ավելցուկ, որից նա կդառնա ավելի տղամարդկային, իսկ կնոջ մոտ` ինի ոչ մեծ ավելցուկ, որից կինը կլինի ավելի կանացի: Այդ ուժերի հավասարակշռումը կարելի է կատարել սննդի միջոցով: Ում անհրաժեշտ է յանապատվել, թող ընդունի ավելի շատ յան սնունդ, իսկ ում պետք է ինապատվել, թող ընդունի ին սնունդ: Ին սննդամթերք են համարվում սառը ջուրը, բանջարեղենը, քաղցրեղենը, կծուն, թթուն, հատիկեղենի միայն մակերևույթը, եգիպտացորենը, գարին, սմբուկը, լոլիկը, կարտոֆիլը, կանաչ քաղցր բիբարը, ոլոռը, սունկը, դդմիկը, բազուկը, նեխուրը, սխտորը, կարմիր կաղամբը, ծաղկակաղամբը, սպիտակ կաղամբը, ոսպը, ձկներից կարպը, սուդակը, խեցգետինը, իշխանը, գայլաձուկը, կամբալան, գորտի միսը:

Խոզի, հորթի, տավարի, ձիու, ճագարի, նապաստակի, հավի, ոչխարի մսերը խաշված վիճակում ին են, իսկ տապակած` դառնում են յան: Մրգերից միայն խնձորը, սպիտակ թութը, շագանակը և ելակը յան են, մնացածը` ին: Ին են համարվում նաև զեյթունը, մեղրը, շաքարը, ճարպերը, սուրճը, կակաոն, մրգահյութերը, մեխակը, վանիլը, դափնու տերևը, անիսոնը, թարխունը: Այս ամենն արտադրում են ին ուժեր, քանի որ դրանք կանացի սննդամթերքներ են, սակայն երբ օրգանիզմում շատ են կուտակվում, օրգանիզմն ինքը ին ուժերը վերածում է յանի, և մարդը յանապատվում է, բոլոր դեպքերում պետք է խուսափել չափից դուրս օգտագործելուց: Նշանակում է` մարդը պետք է հետևի իր վիճակին, ին և յան ուժերը հավասարակշռելու համար պետք է սնունդը ընտրի մտածված, խուսափի դրանցից որևէ մեկի ավելցուկից:

Յան և ին սնունդն ընդունելիս պետք է նկատի ունենալ նաև, որ շատ սննդամթերքներ, որոնք ին են, փոխվում են յանի, երբ պատրաստելիս, հատկապես տապակելիս աղ է ավելացվում:Բոլոր սննդամթերքների մակերևութային մի շերտ ին է, իսկ միջուկը` յան:

Ինչպես տեսնում ենք, բնության մեջ նույնպես կանացի սկիզբը տղամարդկային սկիզբն է պաշտպանում: Ընդհանրապես բոլոր տեսակի սերմերը յան են: Քունջութը յան է, իսկ երբ այն բովում եք աղով, դառնում է լիարժեք յան և բուժում է բազմաթիվ հիվանդություններ, որոնք առաջացել են ինի ավելցուկից: Ջուրը, երբ սառն եք օգտագործում, լրիվ ին է, իսկ թեյը յան է, կարտոֆիլի միջուկը յան է, մակերևույթը` ին: Ալանի պանիրը ին է, աղի պանիրը` յան, քաղցրը ին է, աղին, դառը, կծուն յան են, իսկ դրանց համադրումները պետք է գիտակցաբար արվեն: Ավելի շատ յան են բրինձը, ցորենը, հնդկացորենը, սոխը, սիսեռը, բողկը, շաղգամը, մաղադանոսը, կլոր դդումի սերմը, գազարը, համեմը, կոտեմը: Ձկներից յան են թառափը, սոմը, ծովախեցգետինը, օմարը, սելյոդկան, սարդինան, սիգը, խավիարը, աղավնու, լորի, բադի, հնդկահավի, փասիանի և աքաղաղի միսը: Յան են նաև խրենը, կոճապղպեղն ու բոլոր տեսակի պղպեղները:
Գոյություն ունեն շատ հիվանդություններ, որոնք առաջանում են կա՛մ ինի, կա՛մ յանի ավելցուկիցև բուժվում են միայն այնպիսի սննդով, որը օրգանիզմում հավասարակշռում է ին-յան ուժերը, և շատ անգամ ավելի լավ արդյունք է ստացվում ոչ թե հավասարակշռումից, այլ երբ օրգանիզմի վիճակը փոխվում է եղածին հակադիր վիճակի:

1. Ադենոիդներ – ինի ավելցուկից:
2. Արյունատար անոթների հիվանդագին լայնացում – ինի ավելցուկից:
3. Աղիքների թառամում – ինի ավելցուկից:
4. Աթերոսկրելոզ (կարծրախտ) – յանի ավելցուկից:
5. Անքնություն – ինի ավելցուկից:
6. Արյունահոսություն – ինի ավելցուկից:
7. Ատամնացավ – ին խմիչքի ավելցուկից:
8. Անկարողություն (սեռական) – պետք է հավասարակշռել ին և յան ուժերը:
9. Աղիքային գազեր – ինի մեծ ավելցուկից:
10. Արյան զեղում – ինի մեծ ավելցուկից:
11. Արգանդի քաղցկեղ – ինի մեծ ավելցուկից, ինը պետք է լրիվ հանել, սնվել միայն յանով:
12. Անկանոն դաշտան – ինի ավելցուկից:
13. Ախորժակի բացակայություն – ինի ավելցուկից:
14. Այրվածքներ – անհրաժեշտ է յանապատվել, և վերքերն արագ կբուժվեն:
15. Բազեդովյան հիվանդություն – ինի ավելցուկից:
16. Բրոնզախտ – ինի ավելցուկից:
17. Բարձր ճնշում – յանի ավելցուկից:
18. Բորոտություն – ինի ավելցուկից:
19. Գորտնուկ – ինի ավելցուկից:
20. Գլխացավ – ինի ավելցուկից:
21. Գոնորեա և մնացած բոլոր վեներական համարվող հիվանդությունները առաջացել են ինի շատ և տևական ընդունումից – պետք է հրաժարվել ին սննդից և սնվել միայն յան սննդով:
22. Գրիպ – ինի մեծ ավելցուկից:
23. Գիշերային միզաթողություն – ինի ավելցուկից:
24. Դիաբետի նախնական փուլ – ինի ավելցուկից:
25. Դալտոնիզմ
ա) Առաջին ձև - կապույտ է տեսնում, իսկ կարմիր գույնը չի ընդունում – ինի ավելցուկից,
բ) Երկրորդ ձև - կարմիր է տեսնում, կապույտ գույնը չի ընդունում – յանի ավելցուկից:
26. Դիաբետ – ինի ավելցուկից:
27. Դեղնախտ – ինի ավելցուկից:
28. Երիկամներ – ինի ավելցուկից:
29. Երակների լայնացում – շատ մեծ ինի ավելցուկից:
30. Թոքերի բորբոքում – ինի ավելցուկից:
31. Թութք – ինի ավելցուկից:
32. Թրոմբարտերիտ – ինի ավելցուկից:
33. Թարախապալար (չիբան) – ինի ավելցուկից:
34. Լնդերի բորբոքում – ինի ավելցուկից:
35. Լուծ, դիզենտերիա – ինի ավելցուկից:
36. Լուծ երեխաների մոտ – ինի և C վիտամինի ավելցուկից:
37. Ծովային հիվանդություն – ինի ավելցուկից:
38. Կերակրող մոր կաթի պակաս – ինի ավելցուկից:
39. Կարմրուկ – ինի ավելցուկը շատ մեծ է, հիվանդին ոչ մի ին մթերք չտալ:
40. Կոնյունկտիվիտ – ինի ավելցուկից:
41. Կատարախտ – շաքարի և վիտամինների չարաշահումից:
42. Կապ – ինի ավելցուկից:
43. Կաթված – ինի մեծ ավելցուկից:
44. Կույր աղիքի բորբոքում – ինի մեծ ավելցուկից:
45. Կարճատեսություն – հավասարակշռել ին և յան ուժերը, երկուսն էլ պատճառ են կարճատեսության:
46. Հոդերի բորբոքում (артрит) – ինի ավելցուկից:
47. Հազ, ասթմա, թոքախտ, կապույտ հազ – ինի ավելցուկից:
48. Հավկուրություն – ին և յան ուժերը պետք է հավասարակշռել:
49. Հոդացավ – ինի ավելցուկից:
50. Ճողվածք (грыжа) – ինի ավելցուկից:
51. Միզարյունություն (уремия) – ինի ավելցուկից:
52. Մազաթափություն, թեփ – ինի ավելցուկից:
53. Մենինգիտ – ին և յան ուժերը պետք է հավասարակշռել:
54. Միգրեն – ինի ավելցուկից:
55. Սիֆիլիս – այդ վարակը հեշտ ընդունում են այն մարդիկ, որոնց մոտ ինի ավելցուկ կա, անհրաժեշտ է յանապատվել:
56. Սրտային հիվանդություններ – բոլորը ին ուժերի ավելցուկից, անհրաժեշտ է յանապատվել և օգտվել մակերեսային շնչառությունից:
57. Սինուսիտ – ինի ավելցուկից:
58. Սկլերոզ – ինի ավելցուկից:
59. Ստամոքսի բոլոր տեսակի հիվանդություններ – ինի ավելցուկից, պետք է յանապատվել:
60. Սառեցում – ինի մեծ ավելցուկից:
61. Սպիտակաթորանք – ինի ավելցուկից:
62. Սպիտակարյունություն – ինի ավելցուկից:
63. Շիզոֆրենիա – ինի ավելցուկից:
64. Պակինսոնի հիվանդություն
ա) Արտահայտվում է դողդողոցով – ինի ավելցուկից, պետք է յանապատվել,
բ) Արտահայտվում է ձգումով – ին և յան ուժերը պետք է հավասարակշռել:
65. Պոլիոմելիտ (ողնուղեղի գորշանյութի բորբոքում) – խուսափել C վիտամինից, ին սննդից, ուտել հատիկեղեն, սահմանափակել ջուրը, որքան հնարավոր է:
66. Պերիկարդիտ (սրտապարկի բորբոքում) – առաջացել է ին ուժերի ավելցուկից:
67. Ջղակծկում – ինի ավելցուկից:
68. Ոսկրաճ – ինի ավելցուկից:
69. Ոսկրախտ, ճարպակալում – ին և յան ուժերը հավասարակշռել է պետք:
70. Տարաբեկություն
ա) Հորիզոնական գծերը չեն երևում – ինի ավելցուկից,
բ) Ուղղահայաց գծերը չեն երևում – յանի ավելցուկից:
71. Տիֆ – ինի մեծ ավելցուկից:
72. Տրախոմա – ինի ավելցուկից:
73. Ցինգա – ինի ավելցուկից:
74. Ցիստիտ – ինի ավելցուկից:
75. Ցածր ճնշում – ինի ավելցուկից:
76. Փսորիազ, էկզեմա – ինի ավելցուկից:
77. Փղախտ – ինի ավելցուկից:
78. Փայտացում – ինի ավելցուկից:
[/b]

Հիվանդությունների գերակշռող մասը կարելի է բուժել ին և յան ուժերի հավասարակշռության միջոցով:

Շարունակելի...


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵԹԵՐԱՅԻ ՄԱՐՄԻՆ
Новое сообщениеДобавлено: 20 янв 2010, 14:09 
Не в сети
Սուպերմոդերատոր
Аватара пользователя

Зарегистрирован: 21 ноя 2009, 15:07
Сообщений: 185
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
11 раз в 11 сообщениях
Очков репутации: 49

Добавить очки репутацииУменьшить очки репутации
4. Մտածողության անդրադարձման եթերի գործունեությունը

Այս եթերը նույնպես բազմագույն է և գտնվում է անընդհատ շարժման մեջ. այն ֆիզիկական ծրագրի բարձրագույն եթերն է, որը երբեմն անվանում են ատոմական եթեր:

Մտածողության անդրադարձման եթերը մտածողական մարմնից միտքն անդրադարձնում է մարդու ուղեղին և այդ երկուսի միջև կատարում կամուրջի դեր:Այն բաշխվում է ուղեղային կենտրոններին և անցնում ողնուղեղային նյարդային համակարգով: Այն մեր մթնոլորտի թրթռոցի ուղեկցողն է, և մեր մտածողությունն իրականացվում է այդպիսի թրթռոցի օգնությամբ:

Մտքի ձևերը տեղադրված են մեր աուրայի շրջապատում, որոնք անդրադարձնում են մեր յուրաքանչյուր միտք և մեզ վերաբերող բոլոր մտքերը: Մտածողության անդրադարձնող եթերը գործում է նկարահանող սկավառակի նման և ձգողական օրենքի ուժով պահպանում է իր նկարահանածը, մինչև ժամանակի ընթացքում ներծծում է էներգիան:

Այդ եթերը օժանդակում է նաև հեռավորության վրա մտքի հաղորդմանը մի մարդուց մյուսին:
Մտքի հաղորդումը հեռավորության վրա հին քաղաքակրթություններում եղել է հաղորդակցության հիմնական միջոցը, հետո աստիճանաբար այն գործածությունից դուրս է եկել, բայց չի մոռացվել: Այն կարելի է զարգացնել, բայց պետք է ճիշտ կիրառել:

Երբ մարդն իր ուշադրությունը կենտրոնացնում է որևէ կերպարի վրա, մտորում այդ կերպարի շուրջ, մանավանդ իրեն ծանոթ և իր հետ բնական ձգողություն ունեցող մարդու մասին, շուտով զգում է, որ այդ կապը փոխադարձ է: Այդ մտորումը տեղի է ունենում միաժամանակ, նույն թեմայով նրանք կարող են միասին վիճել, համոզել, մեղադրել, քննադատել, սիրել և ատել, առանց իրար մոտ լինելու, իսկ յուրաքանչյուրին կթվա, թե միայն ինքն է այդ մասին մտորում:

Այդ կապակցությամբ իմ կատարած փորձերն այնքան շատ են, որ երևույթը կասկածի տեղ չի թողել: Օրինակ` դասի ժամին դասարանը լուռ գրում էր. ես իմ ուշադրությունը կենտրոնացրի մի աշակերտի, մտածեցի, որ նա ծարավ է, պետք է թույլտվություն խնդրի, գնա ջուր խմելու: Դեռ միտքս չէի կրկնել, երբ նա խնդրեց դուրս գալ` ջուր խմելու:

Պայմանավորվեցի մի աշակերտուհու հետ, որ իր մոտ գրի 5 կենդանու անուն, ընտրի դրանցից մեկը և մտածի այդ մեկի մասին նույն օրը ժամը 4-ին: Նա սկսեց մտածել ժամը 2-ին և այն հարցին, թե ինչու է պայմանավորվածությունը խախտել, նա պատասխանեց, որ պարզապես նախապատրաստվում էր, որ ժամը 4-ին լավ մտածեր: Խնդիրն այն է, որ ես կարդացի նրա մտքերը ժամը 2-ին, իսկ 4-ին արդեն չհետևեցի: Իմ նպատակը նրա մտքերը կարդալն էր, ոչ թե նրան իմ միտքը թելադրելը, և ես համոզվեցի, որ ինձ մոտ հաջողությամբ են դրանք ստացվում: Շատ կարևոր է նկատել, որ միտքը կարդացվում է ճշգրիտ և առանց ձևափոխումների:

Եթե մարդու մոտ հանկարծակի միտք է ծագում, որ ինքը կամ իր հարազատն ունի վատ հիվանդություն, նշանակում է` ինչ-որ մեկը ցանկացել է այդ: Անմիջապես պետք է որսալ նաև այդ պահին եկած մարդու կերպարը, որն ունեցել է այդ ցանկությունը կամ անիծել: Միտքը միակողմանի չի կարող ազդել, այն վերաբերում է երկուսին, եթե ճշմարիտ հասցեով է ուղարկված: Իսկ եթե չի կարողացել ճիշտ ուղարկել, միտքը վերադառնում է հասցեատիրոջ մոտ և վնասում միայն մտքի հեղինակին: Բոլոր դեպքերում, երբ միտքը տհաճ է, մի՛ ընդունեք, հեռացրե՛ք ձեզանից, երբեք վատ բան մի՛ մտածեք:

Մտածողության միևնույն մեխանիզմի արդյունքն է նաև այն, երբ մարդն ինքն իրեն ներշնչում է որևէ միտք:Օրինակ` տեսնելով որևէ հիվանդի մոտ այնպիսի ախտանիշներ, որոնք նման են իր մոտ եղած երևույթներին, կարող է միտք ծագել, որ ինքն էլ նույն հիվանդությունն ունի: Եթե մարդը չժխտի իր մոտ առաջացած այդ միտքը, կառչի դրանից, երկար մտածի այդ մասին, ապա նրա մոտ կարող է առաջանալ տվյալ հիվանդությունը: Մարդն իսկապես պետք է զգույշ լինի իր մտքերի հետ, քանի որ իր բարեկամներին և չարակամներին ինքն է ընտրում իր լավ ու վատ մտքերով: Եթե մարդը լավը ցանկանա և՛ իրեն, և՛ ուրիշին, իր գործողություններում առաջնորդվի բարությամբ, նա կապրի առողջ և երջանիկ:

Օրգանիզմի կազմում գործող յուրաքանչյուր օրգան կատարում է իր ֆունկցիան: Եթե բոլոր օրգանները առողջ են, ապա օրգանիզմում ներդաշնակ վիճակ է, իսկ եթե որևէ հիվանդագին վիճակ խանգարում է տվյալ օրգանի աշխատանքին, ապա այն բացասաբար է ներգործում նաև մյուս օրգանների գործունեության վրա, իսկ դրանից խախտվում է ողջ օրգանիզմի ներդաշնակությունը: Սակայն որպես բացառություն օրգանիզմի ֆիզիկական, զգայական և մտավոր վիճակների կենսաբանական ռիթմի պարբերությունը միշտ մնում է անփոփոխ, կայուն` մարդու ցանկացած վիճակում:Մարդկային օրգանիզմի ներսում խիստ կայուն տարբերությամբ տեղի ունեցող ֆիզիկական փոփոխությունները, զգացումների վիճակը և մտավոր հնարավորությունները, ինչպես նաև այդ ամենի համատեղ ներգործությունը կրճատ անվանում են մարդու կենսաբանական ռիթմ: Թե հատկապես ինչ կենսաբանական վիճակում կլինի մարդու ռիթմը ցանկացած օր, կարելի է հաշվել և իմանալ: Կարելի է իմանալ նաև մարդու ճգնաժամային, լավ ու վատ օրերը: Նշանակում է` մարդը, այդ ամենն իմանալով, կարող է խուսափել շատ վտանգավոր իրադրություններից:

5. Ֆիզիկական վիճակի կենսաբանական ռիթմը

Ֆիզիկական վիճակի կենսաբանական ռիթմի պարբերությունը 23 օր է` սկսած ծնված օրից, որից առաջինը 10 օրը դրական են, այսինքն` մարդ այդ օրերին աշխատունակության բարձրացում է ունենում, առույգ է, եռանդուն, գործունյա: Հաջորդ երկու օրերն անվանում են ճգնաժամային, քանի որ առողջ մարդն անգամ իրեն թույլ ու ծույլ է զգում, չի ուզում ոչինչ անել, իսկ եթե հիվանդ է, ապա ավելի սրվում է հիվանդությունը: Ճգնաժամային վիճակից 2 օր հետո սկսվում են 10 բացասական օրեր, որոնք արդեն ավելի հեշտ են անցկացնում: Եթե հիվանդին վիրահատություն է նշանակված, ապա պետք է հաշվել, իմանալ ճգնաժամային օրերը և խուսափել այդ օրերին վիրահատելուց: Երկու ճգնաժամային օր է լինում 10 դրական օրերից հետո, և մեկը` 10 բացասական օրերից հետո:
Այսպիսով` 23-օրյա պարբերությունն անցնում է հետևյալ հաջորդականությամբ. ծնված օրից սկսած` 10 օր դրական, 2 օր ճգնաժամային, 10 օր բացասական և 1 օր կրկին ճգնաժամային:
Ֆիզիկական վիճակի ռիթմերն հաշվելը ավելի հարմար, և հեշտ կլինի, եթե այն դիտարկենք կոնկրետ օրինակի վրա:
Եթե մարդը ծնվել է 1983 թ. փետրվարի 6-ին, նշանակում է` 2003 թ. փետրվարի 6-ին լրանում է 20 տարին , իսկ մեզ պետք է հաշվել, թե այդ ընթացքում նա քանի օր է ապրել:
Արեգակը յուրաքանչյուր տարի բոլոր կենդանակերպերով անցնում է 365 օր 6 ժամում, որի ընթացքում կատարում է մի լրիվ պտույտ: Մենք սովորական տարին համարում ենք 365 օր, իսկ 4 տարում լրացուցիչ 6 ժամերը կազմում եմ մեկ օր, որը ավելացվում է փետրվարի օրերին` այն դարձնելով 29 օրական: Այն տարին, որի փետրվարը 29 օր ունի, անվանում են նահանջ տարի: Պարզելու համար, թե տարին նահանջ է, թե ոչ, պետք է տարվա թիվը բաժանել 4-ի. եթե բաժանվում են առանց մնացորդի, ապա տարին նահանջ է:
Մեր օրինակում մարդու ապրած 20 տարիներից 5-ը եղել է նահանջ (1984, 1988, 1992, 1996, 2000):
Հաշվելու համար, թե մարդը քանի օր է ապրել 20 տարում, պետք է ապրած տարիների թիվը բազմապատկել 365-ով և գումարել նահանջ տարիների թիվը, այսինքն` 20x365+5=7300+5=7305:
Քանի որ մարդու ֆիզիկական վիճակը փոփոխվում է 23 օրվա պարբերությամբ, ապա ապրած օրերի թիվը պետք է բաժանել 23-ի (7305։23), ստացվում է 317 և 14 մնացորդ: 317 թիվը ցույց է տալիս, որ մարդն այդ ընթացքում ապրել է 317 լրիվ պարբերություն, իսկ վերջին պարբերություններից ապրել է 10 դրական օրեր, 2 ճգնաժամային և 2 բացասական: Նշանակում է նրա ապրած լրիվ պարբերություններն ավարտվում են 2003 թվի հունվարի 22-ին, իսկ հունվարի 23-ից մինչև փետրվարի 1-ը ապրել է 10 դրական օրեր, 2-ը և 3-ը եղել են ճգնաժամային, իսկ 4-ը և 5-ը` բացասական: Քանի որ մարդը պետք է ապրեր 10 բացասական օր, որից 2-ն ապրել է մինչև իր ծննդյան օրը, ապա 8 օր էլ բացասական պետք է ապրի, մինչև լրանա ֆիզիկական վիճակի լրիվ պարբերությունը: Եթե մեզ պետք է իմանալ նրա ծննդյան օրվա ֆիզիկական վիճակը, ապա այն բացասական է:
Նման ձևով հաշվարկը կատարելուց հետո կարելի է կազմել աղյուսակ ողջ տարվա համար և դրան համապատասխան կարգավորել գործերը:

6. Զգայական վիճակի կենսաբանական ռիթմը

Զգայական վիճակի ռիթմը օրգանիզմում 28 օրվա պարբերությամբ է, որի 13 օրը դրական է, 1 օրը` ճգնաժամային, 13 օրը` բացասական, նորից 1 օրը` ճգնաժամային: Դրական օրերին մարդն ունենում է լավ տրամադրություն, դրական զգացումներ` անկախ իրեն շրջապատող հանգամանքներից: Բացասական օրերին լինում է ավելի սառն ու անտարբեր ամեն ինչի նկատմամբ, իսկ ճգնաժամային օրերին դառնում է շատ զգայուն, շուտ է վիրավորվում, տխուր է և առանց պատճառի ուզում է լաց լինել:

Զգացումների վիճակը իմանալու համար հարմար է հաշվարկը կատարել արդեն հայտնի հաշվարկի ստացված տվյալների հիման վրա: Օրինակ` պարզենք նույն մարդու զգացումների վիճակը իր ծննդյան օրը` փետրվարի 6-ին: Արդեն մեզ հայտնի է, որ ապրած օրերի թիվը 7305 է, իսկ զգացումների վիճակի ռիթմի պարբերությունը 28 օր է, նշանակում է` պետք է ապրած օրերի թիվը բաժանել պարբերության վրա (7305:28), ստանում ենք 260 և 25 մնացորդ: 260 թիվը ցույց է տալիս, որ տվյալ մարդը ծնված օրից սկսած 20 տարում ապրել է 260 լրիվ պարբերություն, իսկ 25 թիվը չի լրացնում մի պարբերություն, այսինքն` պակասում է 3 օր: Մարդն իր ծննդյան օրը կունենա բացասական օր, փետրվարի 7-ին և 8-ին նույնպես, 9-ը ճգնաժամային օր է, իսկ փետրվարի 10-ից նոր պարբերություն կսկսվի:

7. Մտավոր վիճակի կենսաբանական ռիթմը
Մտավոր վիճակի ռիթմի պարբերությունն օրգանիզմում 33 է, որից 15 օրը դրական է, 2 օրը` ճգնաժամային, 15 օրը` բացասական և 1 օրը նորից ճգնաժամային:

Դրական օրերին մարդն ունենում է առողջ մտածողություն, մարդասեր է, ամեն ինչի մասին լավ է մտածում, տհաճ հարցերի մեջ անգամ լավն է տեսնում: Ճգնաժամային օրերին վատ է մտածում, հոռետես է, չի կարողանում կենտրոնացնել ուշադրությունը, ցրված է, իսկ բացասական օրերին մտածողությունը ոչ լավ է, ոչ վատ, դժվար է ընկալում կարդացածը, չի ցանկանում կարդալ:
Արդեն մեզ հայտնի տվյալների միջոցով հաշվենք նույն մարդու մտավոր վիճակը` իր ծննդյան օրվա համար, այսինքն` փետրվարի 6-ին:
Քանի որ ապրած օրերի թիվը 7305 է, իսկ պարբերությունը` 33, ապա (7305:33) ստացվում է 221, և մնում է 12 մնացորդ:
221 թիվը ցույց է տալիս, որ մարդն ապրել է 221 լրիվ պարբերություն, իսկ 12 մնացորդն ասում է, որ դրական 15 օրից մինչև փետրվարի 6-ը ապրել է 12 օր, փետրվարի 6-ը, 7-ը, 8-ը դրական օրեր են, 9-ը և 10-ը` ճգնաժամային, հետո դրանց հաջորդում են բացասականները:
Այսպիսով` մեր օրինակում ստացվեց, որ տվյալ մարդը ոչ ֆիզիկապես, ոչ զգացումներով տրամադրված չէ իր ծննդյան օրը հետաքրքիր անցկացնելու, բայց մտավոր դրական վիճակը կօգնի նրան խելացի և կազմակերպված լինելու:
Եթե աղյուսակը կազմենք այնպես, որ ֆիզիկական, զգայական և մտավոր վիճակները լինեն իրար կողքի նշված, ապա հեշտ կլինի գտնել ճգնաժամային վիճակների համընկնելու օրերը: Պատահում է` մոտ 1,5 տարին մի անգամ համընկնում են 3 վիճակների ճգնաժամային օրերը, այսինքն` նույն օրը լինում է ճգնաժամային ֆիզիկականի, զգայականի և մտավորի համար: Այդպիսի օրերին մարդը պետք է խուսափի պատասխանատու աշխատանքներից, վիրահատելուց կամ վիրահատվելուց, մեքենա վարելուց և նմանատիպ գործերից, քանի որ ֆիզիկապես թույլ է, ծույլ, տխուր, անտրամադիր, ցրված, անուշադիր: Վիճակագրական տվյալներով պարզվել է, որ մահացության դեպքերը ոչ միայն վիրահատության ժամանակ, այլև սովորական պայմաններում 2-3 անգամ ավելի շատ են լինում, երբ 3 ճգնաժամային օրերը հանդիպում են նույն օրվա մեջ:

Պետք է տեղյակ լինել նաև սեփական ռիթմերին, որ նման վիճակները հիվանդություն չհամարեք:




Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
За это сообщение пользователю way "Спасибо" сказали:
havat
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 3 ] 

Часовой пояс: UTC + 4 часа



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: Yahoo [Bot] и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB
Ընկերներ Հաջողության գաղտնիքներ... ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐՈՎ Ուզու՞մ եք իրականացնել Ձեր երազանքները